Կամենսկ-Ուրալսկի (կայարան)
Կամենսկ-Ուրալսկի (ռուս.՝ Каменск-Уральский), երկաթուղային կայարան Կամենսկ-Ուրալսկի քաղաքում։ Համարվում է Սվերդլովսկի մարզի խոշորագույն բեռնաուղևորատար կայարաններից մեկը։ Կայարանը համարվում է հանգուցային, որը տեղակայված է Եկատերինբուրգի, Բոգդանովիչի, Շադրինսկի (հետագայում՝ Կուրգան), Չելյաբինսկի հատման ուղղություններում։ Կայարանով երթևեկում են հեռընթաց մարդատար (արագընթաց և ուղևորատար) և մերձքաղաքային գնացքները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1701 թվականին Պետրոս I-ի հրամանով ապագա քաղաքի տարածքում կառուցվում է առաջին երկաթագործական գործարանը, որը չուգուն էր արտադրում, իսկ որոշ ժամանակ անց, այստեղ թնդանոթներ էին ձուլում Եմելյան Պուգաչովի համար։ 19-րդ դարում Ուրալում մետալուրգիական արդյունաբերության ակտիվ զարգացման շնորհիվ Կամենսկի երկաթագործական գործարանի վերակառուցման և ընդլայնման անհրաժեշտություն առաջացավ։ Երկաթի արտադրության կտրուկ աճի պայմաններում 1885 թվականին[1], գործարանում անցկացվեց առաջին երկաթգիծը, որը քաղաքը կապեց Տրանսսիբիրյան մայրուղու հետ Բոգդանովիչ քաղաքի միջոցով։ Կայարանը կոչվեց Օստրովսկայա (ի պատիվ Ուրալյան հանքարդյունաբերական երկաթուղու առաջին ղեկավար Ն. Ս. Օստրովսկու)։ 1904 թվականին Օստրովսկայա կայարանը վերանվանվեց Սինարսկայա։
Սինարսկայա կայարանը Ռուսական կայսրության երկաթուղային մայրուղիների հետ կապում էր միայն գործարանը, ուղևորատար գնացքների առաջին կանոնավոր երթևեկությունը սկսվեց միայն 1932 թվականին, երբ Սվերդլովսկից ուղիղ երկաթուղային գիծ անցկացվեց։
Նույն թվականից ավելացավ Սինարսկի կայարանի բեռնաշրջանառությունը, որի պատճառով էլ անհրաժեշտություն առաջացավ ընդլայնելու երկաթուղային հանգույցը և կայարան կառուցել։ Կամենսկ-Ուրալսկ քաղաքի ժամանակակից երկաթուղային կայարանի հիմնադրման տարեթիվը ընդունված է համարել 1952 թ-ը։ Կայարանի շենքի նախագծումն իրականացրել է Ա. Ի. Լոսկուտովը։
1963 թվականին Սինարսկի կայարանը ստացավ իր ներկայիս անվանումը, Կամենսկ-Ուրալյան, քաղաքի անվանմանը համապատասխան։
1971 թվականին կայարանը էլեկտրաֆիկացվեց
Каменск-Уральский — Колчедан[2], իսկ 1972 թվականի դեկտեմբերի 28-ից բասվեց էլեկտրագնացքների կանոնավոր երթևեկություն Սվերդլովսկից Կամենսկ-Ուրալսկ։
2003 թվականից կայարանով է անցնում Եկատերինբուրգ-Կուրգան բարձր հարմարավետության արագընթաց էլեկտրագնացքը։
2016 թվականից սկսած Եկատերիբուրգ Կամենսկ-Ուրալսկ երթուղով գործում է «Լաստոչկա» արագընթաց էլեկտրագնացքը[3][4][5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Л-4305 շոգեքարշը Կամենսկ-Ուրալսկի երկաթուղային կայարանում
-
Կամենսկ-Ուրալսկի երկաթուղային կայարանը կայարանամերձ հրապարակում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Каменск-Уральский краеведческий музей им. И. Я. Стяжкина. - Екатеринбург: Академкнига, 2002. - 100 с. - ISBN 5-93472-052-X
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Железнодорожные станции СССР. Справочник. — М.: Транспорт, 1981
- ↑ «История электрификации железных дорог СССР».
- ↑ Поезд Ласточка — Екатеринбург — Челябинск — расписание 2016 год Արխիվացված 2016-12-05 Wayback Machine, Сайт поезда Ласточка (ПАО «РЖД»).
- ↑ Челябинцы доехали до Екатеринбурга за 4 часа по железной дороге, 31.05.2016 г., Ольга АНТОНОВА, «Комсомольска правда».
- ↑ Билеты на электричку Челябинск-Екатеринбург стали дешевле, чем на автобус, 16.08.2016 г., Андрей АБРАМОВ, «Комсомольска правда».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Справочник станций РЖД Արխիվացված 2016-11-17 Wayback Machine